Սանկտ Պետերբուրգի թիվ 259 հայկական դպրոցը 75 տարեկան է
2 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում փետրվարի 16-ին հանդիսավորությամբ նշվեց քաղաքի թիվ 259 հայկական հանրակրթական միջնակարգ դպրոցի 75 ամյակը: Կրթական այդ օջախի անցած ուղու, նրա առջև ծառացած խնդիրների մասին պատմեց դպրոցի տնօրեն Աստղիկ Քոչարյանը: Անցած տարիների ընթացքում դպրոցը տվել է մոտ կես միլիոն շրջանավարտ, այսօր սովորում են տասներկու ազգությունների պատկանող երկու հարյուր աշակերտ: Այլազգի երեխաները սովորում են ռուսերեն լեզվով, հայերենը նրանց համար ֆակուլտատիվ առարկա է: Դպրոցում ստեղծված են գիտելիքներ ձեռք բերելու լավ պայմաններ, մանկավարժները տիրապետում են ուսումնանա-դաստիարակչական նորագույն մեթոդներին,աշակերտներն ընդգրկված են երաժշտական ու կերպարվեստի ինքնագործ խմբերում: Դպրոցն ունի իր թանգարանը: Արդեն մի քանի տարի է` դպրոցը համագործակցում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետ: Սանկտ Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ հոբելյանի առթիվ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին ջերմորեն ողջունեց և նրանց բարեմախթանքներ հղեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսեսյանը: Ապա սրբազանը դպրոցին նվիրեց սուրբ Մեսրոպ Մաշտոցի սրբապատկերը: Ելույթներ ունեցան դպրոցի նախկին շրջանավարտներն ու վաստակաշատ մանկավարժները, ինչպես նաև տեղական իշխանության ներկայացուցիչները: Հանդիսավոր երեկոն ավարտվեց դպրոցի սաների կազմակերպած համերգով: