Ժան-Միշել Հապին պարտքի կոնսոլիդացման Հայաստանի կառավարության ծրագիրը շատ ամուր է համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի պետական արտաքին պարտքն էականորեն մեծացավ եւ այսօր այն կայուն վիճակում չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 17-ին նման տեսակետ հայտնեց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին: Չնայած դրան, նրա խոսքով, ՀՀ կառավարությունն ընդունել է պարտքի կոնսոլիդացման շատ ամուր ծրագիր, որը թույլ կտա երկարաժամկետ հատվածում արտաքին պարտքի այդ հատվածը հնարավորինս կայուն մակարդակում պահել:

«Դա էլ պայմանավորված է երկու կարեւորագույն խնդիրների լուծումով` տնտեսական աճի արագացում եւ արտահանում: Սրանք այն առաջնահերթություններից են, որոնք թույլ կտան խուսափել մի իրավիճակից, որ պետական արտաքին պարտքը բացասական ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսական աճի ու բնակչության խոցելի խմբերի վրա:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA