Իրավունք

Ավանում մթերային խանութ են կողոպտել

1 րոպեի ընթերցում

Ավանում մթերային խանութ են կողոպտել

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈստիկանությանԵրևան քաղաքի վարչության հերթապահ մասում փետրվարի 16-ի ժամը 04.10-ին ահազանգ է ստացվել, որ Ավանի Բրյուսովի թաղամասում գտնվող մթերային խանութի ապակիները կոտրելով՝ մտել են ներս: ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները խանութից գողություն կատարելու պահին բռնել և բերման են ենթարկել 22-ամյա Գերասիմին և 31-ամյա Գնելին:Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, խանութի պատուհանը և ճաղավանդակը կոտրելով՝ գողացել են 70 հազար դրամ կանխիկ գումար և բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր:

Գողոնն առգրավված է:Երիտասարդները ձերբակալված են:Կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում