Լիբանանյան պարբերականը փաստում է` սիրիահայերն ապրում են վախի մթնոլորտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան YaLIBNAN պարբերականը փետրվարի 17-ին անդրադարձ է կատարել Սիրիայում բնակվող հայերին, այնտեղ կատարվող իրադարձություններին, նրանց ներգրավվածությանը տարբեր գործընթացներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով YaLIBNAN-ը, պարբերականը մեջբերել է փետրվարի 10-ին Հալեպում տեղի ունեցած պայթյունի ծանր արդյունքները, որի հետեւանքով զոհվեց 28 մարդ, այդ թվում` Սիրիայում զինվորական ծառայության կոչված Վիգեն Հայրապետյանը: «Հայրապետյանի մահը ցնցեց ողջ սիրիահայ համայնքը: Ինչպես ցույց է տալիս վերջին հարձակումը, բռնությունները մոտենում են առավել խոշոր քաղաքներին` ինչպիսիք են Հալեպը, Դամասկոսը, որոնց հազարավոր հայեր իրենց տունն են կոչում»,-նշում է պարբերականը: Սիրիայի հայերը ցանկանում են ապագայի վերաբերյալ լինել լավատես: «Միշտ ենք լսում պայթյունների ձայներ, սակայն կարծում ենք, որ անվտանգության մեջ ենք, գոնե ներկա պահին»,-պատմել է Հալեպի բնակիչներից մեկը: Հայկական եւ ընդհանրապես Սիրայի քրիստոնյաների համայնքը, որը կազմում է բնակչության 8-10 տոկոսը, արդեն հոգնել է անորոշ ապագայից: «Նրանք նոր փուլի են բախվել: Հայերը, ինչպես երկրում մնացած մյուս փոքրամասնությունները, խոցելի են եւ վախենում են Սիրիայի անվտանգության կառույցների փլուզման համար»,-ընդգծել է Դամասկոսի համալսարանի պատմաբան եւ դասախոս Նորա Արիսյանը The Armenian Weekly-ին տված հարցազրույցում: 2011 թ-ի աշնանը Սիրիա ճանապարհորդած Գարեգին Բեդուրյանը դիտարկել է, որ Սիրիայում վախի մթնոլորտը է տիրում: «Մենք չենք կարող հանգիստ քաղաքից քաղաք տեղափոխվել»,-նշում է նա: Չնայած բարձր լարվածությանը եւ աճող բռնությանը` սիրիահայ համայնքը ձգտում է կենտրոնանալ չեզոք ուղու վրա:

Իսկ պատմաբան Արա Սանջյանը նկատել է, որ Սիրիայի հայկական համայնքը չի կարող ակտիվ միջամտություն ցուցաբերել երկրի ներքաղաքական իրադարձություններում. «Նրանց պարզապես պետք է փրկել իրենց գլուխները եւ հուսալ, որ այս ամենի արդյուքում չեն տուժի»:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները