Ավտովթարներից տուժել են վարորդներն ու ուղեւորները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-190» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ- 21099», այնուհետև` ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 16-ին, ժամը 22.55-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցի թիվ 64/2 տան մոտ բախվել է էլեկտրասյանը, ապա՝ նշված տան պատին:Բախման հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը`ժամը 12.30-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցի թիվ 103 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա մի երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Ժամը 08.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի բեռնատարի:«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերում կատարվում է քննություն: