1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 16-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Վերին Արտաշատ գյուղի 22-ամյա մի բնակչի: «Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են` պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Նորաշեն գյուղի բնակիչներից մեկի տանը, ննջասենյակի հատակի գորգի տակից գողացել է 200.000 դրամ:
Նույն օրը` ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արմավիր քաղաքի 26-ամյա մի բնակչուհու:Պարզվել է, որ նա փետրվարի 9-ին, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող հարսանյաց սրահից գողացել է սրահի տնօրենի թվային ֆոտոխցիկը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:Պարզվել է նաև, որ աղջիկը փետրվարի սկզբին նույն փողոցում գտնվող վարսավիրանոցի աշխատակցի դրամապանակից գողացել է 60.000 դրամ:Գողոնն առգրավված է:
Երկու դեպքում էլ կատարվում է նախաքննություն: