1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 16-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողները Կիև-Երևան չվերթով Հայաստան են տեղափոխել Բերդ քաղաքի 28-ամյա մի բնակչի, որը 2011 թ. մարտի 4-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ոստիկանության ծառայողները Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 17-ամյա մի երիտասարդի, որը հունվարի 19-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: