Գեղարքունիքի մարզում նպաստառու ընտանիքների թիվը նվազել է

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի հունվարի տվյալներով` Գեղարքունիքի մարզում ընտանեկան նպաստ է ստացել 10 հազար 947 ընտանիք, որոնց մեջ մտնում է նաեւ նախորդ տարվա վերջում փաստագրված ընտանիքների թիվը: «Արմենպրեսի»-ին Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական եւ առողջապահության վարչության սոցիալական պաշտպանության բաժնից տեղեկացրին, որ 2011 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզի համայնքներում ընտանեկան նպաստ ստացել է 12 հազար 853 ընտանիք, իսկ 2012-ի հունվարին` 10 հազար 947 ընտանիք, ինչը նշանակում է, որ այս հունվարին արդեն նպաստառու ընտանիքների թիվը մարզում նվազել է 1906-ով: Վերջիններիս վճարվել է 338 միլիոն 922 հազար 500 դրամ:Գավառի տարածաշրջանում հունվարին ընտանեկան նպաստ ստացել է 1969 ընտանիք` 2011 թվականի նույն ժամանակաշրջանի 2226-ի դիմաց, կամ նպաստառուների թիվը նվազել է 257-ով: Մարտունու տարածաշրջանում նպաստ ստացել է 4151 ընտանիք` նախորդ տարվա 5085-ի համեմատ, կամ նպաստառուների թիվը նվազել է 934-ով: Սեւանում հունվարին նպաստ ստացել է 1517 ընտանիք նախորդ տարվա 1764 ընտանիքի դիմաց,կամ նպաստառուների թիվը նվազել է 247-ով: Վարդենիսում այս տարվա հունվարին նպաստ ստացել է 2603 ընտանիք նախորդ հունվարի 2776-ի դիմաց, կամ նպաստոռուների թիվը նվազել է 173-ով: Ճամբարակում այս հունվարին ընտանեկան նպաստ ստացել է 707 ընտանիք անցած հունվարի 1002-ի համեմատ կամ նպաստառու ընտանիքների թիվը նվազել է 295-ով: -0-/30/

Հնր.-60 Մաքրվում է Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհը

ԳԱՎԱՌ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձնաբքերի դադարից հետո արդեն 3-րդ օրն է, ինչ Գեղարքունիքի մարզում ընթանում են Մաքենիս-Ախպրաձոր տեղական ենթակայության 2,5 կմ ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները: Այն իրականացնում է Վարդենիսի «Կապավոր» ՍՊԸ-ն: Առատ տեղումների եւ ձնաբքերի հետեւանքով ճանապարհի երթեւեկելի մասում ձյան շերտի բարձրությունը կազմում է մինչեւ 3 մետր: Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ փետրվարի 16-ի օրվա 2-րդ կեսին արդեն իսկ ապահովվել է Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի անցանելիությունը, սակայն դեռեւս շարունակվում են մաքրման եւ լայնացման աշխատանքները: Թե որքան ժամանակ նշված ճանապարհը բաց կմնա` կախված է բնության քմահաճությունից:

Հայերեն