Իրավունք

Ավազակային հարձակման բոլոր դեպքերը բացահայտվել են

1 րոպեի ընթերցում

Ավազակային հարձակման բոլոր դեպքերը բացահայտվել են

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 9-16-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 42-ը, գողության 125 դեպքից՝ 94-ը, կողոպուտի 5 դեպքից՝ 4-ը, խարդախության 22 դեպքից՝ 21-ը, խուլիգանության 5 դեպքից՝ 4-ը, իսկ ավազակային հարձակման 4 դեպքերն էլ բացահայտվել են:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5 և խարդախության 3 դեպք:Անցած 7 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում