Իրավունք

Գետազատում խուլիգանության հեղինակները հայտնի են

1 րոպեի ընթերցում

Գետազատում խուլիգանության հեղինակները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 15-ին` ժամը 23.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, «Կյաժ» մականունով ոմն Վահրամ, «Չախկալ» մականունով ոմն Կարեն, Ծերուն, Սարո, Տիգրան և Արամ շուրջ 20 րոպե վիճաբանել ու հայհոյել են՝ ծեծի ենթարկելով համագյուղացիներ՝ 1986 թ. ծնված Սամվել Հ.-ին, 1980 թ. ծնված Վաչագան Հ.-ին, 1980 թ. ծնված Արտյոմ Ա.-ին և 1978 թ. ծնված Դավիթ Ե.-ին: Միջադեպի ընթացքում Ծերունը մեկ անգամ կրակել է օդ:Ձեռնարկվում են միջոցառումներ Վահրամի, Կարենի, Ծերունի, Սարոյի, Տիգրանի և Արամի անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում