Տեղի է ունեցել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի աշխատանքների կազմակերպման հերթական հանդիպումը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի աշխատանքների կազմակերպման շրջանակներում փետրվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին փառատոնի շրջանակներում դուդուկի համահայկական փառատոն անցկացնելու հետ կապված հարցեր:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի պատասխանատուներ, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, կոմպոզիոտոր Արա Գեւորգյանը, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը, «Ազգային նվագարաններ նվագախմբի» ղեկավար Նորայր Դավթյանը և այլք: