Ադրբեջանագետը կարծում է` Ատրպատականում հայկական հեռուստաալիքի բացումը պատասխան կլինի պանթյուրքական ծրագրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազերիներ կամ ազարիներ Ադրբեջանի տարածքում գոյություն չունեն. նրանք ատրպատականցիներ են կամ թյուրքախոս իրանցիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Ռոման Սմբատյանը նշեց, որ Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը կանդրադառնա Իրանի վրա: «Թեեւ Թուրքիան տնտեսական հարաբերություններ ունի Իրանի հետ, այնուամենայնիվ, համագործակցում է Ադրբեջանի հետ: Ադրբեջանի գոյությունը չի բխում Իրանի շահերից»,-ասաց իրանագետը:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ Ադրբեջանի գոյությունը լուրջ սպառնալիք է Իրանի անվտանգության համար:

«Ադրբեջանը շատ ակտիվ է աշխատում Ատրպատականում, ու այնտեղ հասարակ քաղաքացիների մոտ հակահայկական տրամադրությունները լայնածավալ բնույթ են կրում: Նրանք փորձում են խանգարել Հայաստան-Իրան հարաբերություններին»,-ասաց Ասատրյանը: Նա նշեց, որ Հայաստանը պետք է ակտիվ քաղաքականություն վարի Իրանում այնպես, ինչպես Ադրբեջանն է վարում: Ամեն տարի Թավրիզից ուսանողներ են գնում Բաքու, որը խրախուսվում է, ինչը չի արվում Հայաստան գալու դեպքում: Այդ միտումը արդեն բացասական է, որը պանթուրքիստական գործունեության արդյունք է: Ամեն օր Ատրպատականի բնակչությունը նայում է թուրքական եւ ադրբեջանական ալիքներ, որոնք քննադատում են Իրանին եւ Հայաստանին: Հայաստանը պետք է ստեղծի հեռուստաալիք, որը պատասխան հաղորդումներ կպատրաստի Ատրպատականի տարածքում, ինչն էլ կլինի լավագույն պատասխանը պանթուրքիստական ծրագրերին:

Հայերեն

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով