Իրավունք

Վրաերթի ենթարկված կինը մահացել է

1 րոպեի ընթերցում

Վրաերթի ենթարկված կինը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 15-ին` ժամը 15.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա մի կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նույն օրը` ժամը 18.00-ի սահմաններում, Երևանի Ա. Մանուկյան փողոցից դեպի Վարդանանց փողոց տանող թունելում իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո», «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 15-ին` ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան մի կնոջ, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում