Սյունիքում բնակչությունը ցածր եկամուտ ունի

1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում նախորդ տարվա տվյալներով` մեկ աշխատողի միջին անվանական աշխատավարձը մարզի կազմակերպություններում կազմել է 14 5 հազ. 600 դրամ, ինչը հանրապետության մյուս մարզերի ցուցանիշից բարձր է 26,8 տոկոսով: Սակայն դա պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում առկա բարձր աշխատավարձերով: Իսկ մարզի բնակչության ճնշող մեծամասնությունն ունի ցածր եկամուտներ: Բավական է նշել, որ մարզում գործազրկության մակարդակը կազմում է 8,3 տոկոս, ինչը 1,3 անգամ բարձր է հանրապետության միջին ցուցանիշից: Մարզպետարանի 2011թ-ի ամփոփ տվյալներով` Սյունիքում բնակչության մեկ շնչի հաշվով մանրածախ առեւտրի շրջանառությունն անցած տարի կազմել է մոտ 78 հազ. 483 դրամ, ինչը հանրապետության միջին ցուցանիշից պակաս է 4,6 անգամ: Նույն ժամանակահատվածում մարզի բնակչության մեկ շնչի հաշվով վճարովի ծառայությունների ծավալը կազմել է 58 հազ. 862 դրամ: Դա հանրապետության միջին ցուցանիշից պակաս է 4,6 անգամ:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA