Կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության խորհրդակցությունը Կոտայքի մարզում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Իմ Հայաստան» ծրագրերի նախապատրաստական աշխատանքներին նվիրված հերթական արտագնա խորհրդակցությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին` Կոտայքի մարզպետարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, խորհրդակցությանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, «Արի տուն» ծրագրի միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամ Մարզպետ Գարեգինյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը, նախարարության և մարզպետարանի պատասխանատուներ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարն առանձնացրել է հատկապես Ջրվեժ համայնքը, որն ընդունել էր Հորդանանի Յուզբեշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի 14 սաների, և հույս է հայտնել, որ համայնքի օրինակը վարակիչ կդառնա: Նա հույս է հայտնել, որ այս տարի նույնպես Կոտայքի մարզը կհամագործակցի նախարարության հետ, և «Արի տուն» ծրագրին աջակցող համայնքների թիվը կկրկնապատկվի:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև «Իմ Հայաստան» փառատոնին և խնդրել է մեկ ամսվա ընթացքում տեղեկատվություն փոխանցել մարզի մշակութային օջախների վերաբերյալ:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանը նշել է, որ «Արի տուն» ծրագիրն ամենահաջողված ծրագրերից է, այն օգնում է սփյուռքահայ երիտասարդին ճանաչել իր Հայրենիքը, և յուրաքանչյուրը պարտավոր է աջակցել ծրագրին: Աշխատակազմի ղեկավարը խոստացել է, որ իրենք կանեն առավելագույնը, որ այս տարի նույնպես Կոտայքի մարզը հյուրընկալի «Արի տուն» ծրագրի մասնակիցներին, միաժամանակ կփորձեն աջակցել նաև «Իմ Հայաստան» փառատոնին:

Հայերեն

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ