Խճանկար

Սաուդյան Արաբիայում արգելված է նշել Վալենտինի տոնը

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում արգելված է նշել Վալենտինի տոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կան երկրներ, որտեղ արգելված է Սուրբ Վալենտինի օրը նշելը: Առաջին հերթին այդ երկրների շարքում առանձնանում է Սաուդյան Արաբիան, որն աշխարհում միակ երկիրն է, որտեղ այս տոնը պաշտոնապես արգելված է, ընդ որում սահմանված են նույնիսկ պատժամիջոցներ:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով zaidal.com-ը, Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը սիրո տոնի նախօրյակին արգելել է վարդերի եւ նվերների վաճառքը:

Սաուդյան Արաբիայի իշխանությունների կարծիքով ոչ մուսուլմանական տոնի նշելը մեղք է, բացի այդ Սուրբ Վալենտինի օրը կարող է արտաամուսնական կապերի պատճառ դառնալ, իսկ նման հարաբերությունները այնտեղ խստորեն պատժվում են:

Չնայած դրան սաուդացիներից շատերը ամեն գնով փորձում են նշել տոնը` մեկ շաբաթ առաջ պատվիրելով վարդեր: Ծաղիկները հաճախորդին են հանձնվում գիշերը: Իսկ ավելի հեռատես քաղաքացիներ տոնը նշում են հարեւան երկրներում` Բահրեյնում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում