Կապանում ապամոնտաժվում են առեւտրի հին տաղավարները

3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի քաղաքապետարանի օրակարգում այսօր քաղաքի անօրինական տաղավարներից ազատվելու հարցն է, որն արդեն երկու տարի է ձգձգվում է, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի աջ եւ ձախ կողմերի 70 մ հեռավարությամբ արգելված էր ամեն տեսակի հողհատկացումները եւ որեւէ շինաշխատանք իրականացնելը: Սակայն 3 ամիս առաջ Սյունիքի մարզպետի միջնորդությամբ բացառության կարգով թույլատրվել է Կապանի տաղավարների խնդիրը լուծել` հին, մետաղյա կրպակները փոխարինել ժամանակակից գեղեցիկ տաղավարներով եւ դրանք բերել օրինական դաշտ: Սրդեն սկսվել է կրպակների ապամոնտաժման գործընթացը: «Նախատեսված է քաղաքի կենտրոնական Հունան Ավետիսյան փողոցում, Ողջի գետի ձախ ափին, Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի երկայնքով գործող առեւտրի հին կրպակների փոխարեն գետի վրա կառուցել 68 հատ նոր ժամանակակից չափնիշներով տաղավարներ: Մեկ տաղավարի արժեքը 1մլն 700 հազ. դրամ է, սակայն ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի եւ «Վայբլ» ՍՊԻ-ի կողմից փոխհատուցում է տրվել, գինն իջեցվել է 1 մլ 300 հազարի: Սեփականատերերի 98 տոկոսն արդեն վճարել է շինարարության համար անհրաժեշտ գումարը, կնքվել են պայմանագրեր: Նախատեսված է գետի մեջ կառուցվող հարթակի շինարարությունն ավարտել մինչեւ մայիս, իսկ ամռանը կսկսվի տաղավարների շինարարությունը», - «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը: Կառուցվող հարթակը կլինի քաղաքապետարանի սեփականությունը, որն առայժմ 25 տարի ժամկետով կտրվի կրպակատերերին` վարձակալությամբ: Միաժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ Կապանի քաղաքապետարանի միջոցներով Կապանի նախկին հացի գործարանի տարածքից սկսած մինչեւ քաղաքի կենտրոնական հանրախանութի շենքի մոտ գետի հունը կմաքրվի ամբողջությամբ: Շինաշխատանքների ավարտից հետո կնորոգվեն նաեւ տաղավարների հարակից 240 մ երկարությամբ մայթերը: Մեկ այլ ծրագրով` քաղաքապետարանը կլուծի նաեւ նորակառույց տաղավարների դիմացի` մայրուղու մյուս մայթի խնդիրը: Չորս մետր լայնություն ունեցող մայթը պետք է նեղացվի 1մ 80 սմ-ով եւ այդ տարածքը կծառայի որպես մեքենաների կայանատեղի: Նախատեսել են ապամոնտաժել նաեւ այդ մայթի վրա ներկայում գործող առեւտրի շարժական տաղավարները:

Հայերեն

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26

Ասիական ինդեքսներ - 09/06/26

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին

Երևանում կայացավ հայ-լեհական գործարար համաժողովը՝ նոր հեռանկարներ բացելով երկկողմ փոխշահավետ համագործակցության համար