Աշխարհի ամենախոշոր երեխայի քաշը քսանութ կգ է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայում ծնվել է նորմալ քաշ ունեցող երեխա, սակայն 11 ամսականում նրա անբնական աճի արդյունքում քաշը հասել է 28 կգ-ի:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով sana.sy–ը, երեխան համարվում է աշխարհի ամենախոշոր երեխան` իր տեսքով չտարբերվելով 6 տարեկան երեխայից:

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ ընթացել է բնականոն հունով, սակայն մի քանի ամսվա ընթացքում ծնողները նկատել են նրա անբնական քաշի եւ հասակի արագորեն ավելացումը:

Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նա տառապում է հազվադեպ հիվանդությամբ:

Հայերեն