Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահը ԼՂ-ն բացառիկ ժողովրդավարական երկիր է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի Ազգային խորհրդի անդամները, գործարարներ և մտավորականության ներկայացուցիչներ անցած մի քանի օրերի ընթացքում այցելել են Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին կայացած ասուլիսի ընթացքում Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն նշեց, որ վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղը նշանակալի առաջընթաց է արձանագրել ժողորդավարության ոլորտում:

«Երկու տարի առաջ ես Լեռնային Ղարաբաղում էի` որպես ընտրությունների դիտորդ, ինչից հետո հայտարարել եմ, որ ընտրությունները բացարձակ ազատ և արդար էին»,- նշեց Միկլոշկոն:

Նրա խոսքով՝ 20 տարի է, որ այդ պետությունը ճանաչված չէ, սակայն մեկ անգամ այնտեղ լինելով հասկանում ես, որ այն երբեք չի համաձայնվի ոչ անկախ լինելու հետ: «Լեռնային Ղարաբաղը իրեն պահում է որպես ցանկացած անկախ երկիր: Միջազգային կազմակերպությունները պարտավոր են օգնել Ղարաբաղի նման բացառիկ ժողովրդավարական երկրի»,- շեշտեց Միկլոշկոն:

Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահը բարձր է գնահատում նաև այն, որ Լեռնային Ղարաբաղը հարազատ է մնում իր քրիստոնեական հիմքերին և պատրաստ է մինչև վերջ պայքարել: «Զարմանալի է, որ քրիստոնեական Եվրոպան մոռացել է իր հիմքերը: Լեռնային Ղարաբաղում գրվում են նոր Եվրոպայի օրենքները»,- նշեց Միկլոշկոն:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA