Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն եկեղեցում նշվել է Տյառնընդառաջը
1 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն եկեղեցում նշվել է Տյառնընդառաջի կամ ինչպես ընդունված է ասել Տրնդեզի տոնը: Սանկտ Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է որ, Սանկտ Պետերբուրգի և հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայոց հոգևոր հովիվ Տ. Աբեղա Նշան Պետրոսյանի հանդիսությամբ երեկոյան ժամերգություն է մատուցվել: Կատարվել է նորապսակների օրհնության կարգ:
Պատարագից հետո արարողության մասնակիցները դուրս են եկել բակ, որտեղ էլ թռել ավանդական խարույկի վրայով: Չնայած շատ ուժեղ ցուրտ եղանակին` բազմաթիվ հայ ընտանիքներ մասնակցել են Տյառնընդառաջի տոնակատարությանը: