Իրավունք

Սահմանադրության իմացությունը պարտադիր չէ ՀՀ քաղաքացիության ձգտող հայազգիների համար

1 րոպեի ընթերցում

Սահմանադրության իմացությունը պարտադիր չէ ՀՀ քաղաքացիության ձգտող հայազգիների համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխաները այսուհետ ՀՀ քաղաքացիներ են համարվում սահմանված կարգով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թ. դեկտեմբերի 8-ին ընդունվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2012 թ. հունվարի 1-ից:

Կատարված փոփոխությունների արդյունքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող ազգությամբ հայերին այլևս չի ներկայացվում ՀՀ Սահմանադրության իմացության պահանջ:

ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի մերժման հիմքերի շարքում նախկինում նախատեսված էին նաև պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների շահերի հետ կապված չկատարված պարտավորությունները. այժմ նշվածներից միայն պետության հանդեպ չկատարված պարտավորությունների առակայությունն է հանդիսանում ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դիմումի մերժման հիմք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում