Սփյուռք

ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված ընդունելություն` Կանադայում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված ընդունելություն` Կանադայում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպանատանը փետրվարի 4-ին տեղի է ունեցել ՀՀ Զինված ուժերի 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին Կանադայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Օտտավայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Հայ առաքելական եկեղեցու սրբազան հայրեր, հայ համայնքի քաղաքական և մշակութային կառույցների ներկայացուցիչներ: Հայաստանի և Կանադայի օրհներգներից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով համառոտ ներկայացրել է Հայոց բանակի եւ պետականության 20-ամյա ուղին: Միջոցառումն ուղեկցվում էր համերգով, ներկայացվել են հայ եւ օտարազգի երգահանների ստեղծագործություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում