1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի հայ համայնքը նախատեսում է կառուցել Եվրոպայի ամենախոշոր ուղղափառ եկեղեցին: Համաձայն նախագծի` տաճարը կունենա 50 մետր բարձրություն ու կզբաղեցնի 1 հեկտար տարածք: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://society.lb.ua-ն, եկեղեցու տարածքում կկառուցվի նաեւ հայկական մշակույթի կենտրոն: Հայաստանից կենտրոնական տաճար կբերվեն 16 խաչքարներ: Եկեղեցու կառուցումը կսկսվի մարտին: