Արցախ

ԼՂՀ-ում նախորդ տարի հանցավորության դեպքերը նվազել են

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ-ում նախորդ տարի  հանցավորության դեպքերը նվազել են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ոստիկանության` ընթացիկ տարվա կոլեգիայի առաջին նիստում ամփոփվել է Արցախի Հանրապետությունում 2011 թվականի հանցավորության ցուցանիշները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Արցախի Հանրապետության Հանրային հեռուստաընկերությունը, 2011 թվականի ընթացքում տեղի է ունեցել հանցավորության 368 դեպք, որը 21,2 տոկոսով քիչ է 2010 թվականի համեմատ, երբ գրանցվել էր նմանատիպ 467 դեպք: Նշվում է նաև, որ գրանցված հանցավորության դեպքերից 30-ը տնտեսական բնույթի էին, միաժամանակ օրինախախտումների աճ է գրանցվել միայն Ասքերանի և Շահումյանի շրջաններում, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության մյուս շրջաններում` կրճատվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում