Լեւոն Արոնյանը կմասնակցի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 24-հոկտեմբերի 13-ը կայանալիք շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարին: Վերջինիս կմասնակցեն 6 շախմատիստներ՝ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտի հաղթողը, Լեւոն Արոնյանը՝ որպես վերջերս հոլանդական Վեյք-ան-Զեե քաղաքում ավարված «Թաթա սթիլ» մրցաշարի հաղթողը, Մագնուս Կառլսենը եւ Վլադիմիր Կրամնիկը՝ որպես համապատասխանաբար՝ Միխայիլ Տալի հուշամրցաշարի եւ «Լոնդոն Քլասիկ» մրցաշարի հաղթողները, ինչպես նաեւ Լինարես եւ ռումինական Բազնե քաղաքներում կայանալիք շախմատի միջազգային մրցաշարերի 2 հաղթողները:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «e3e5.com» շախմատային կայքը, որը հրապարակել Է շախմատի «Մեծ սաղավարտի» ասոցիացիայի համապատասխան տեղեկատվությունը:
Մրցաշարի անցկացման վայրը առայժմ որոշված չԷ: Ենթադրվում Է, որ այն կանցկացվի երկու շրջանով` երկու երկրներում: