1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, հանդիպման ընթացքում Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը` ընդգծելով, որ ակնկալվում է ՌԱԿ-ի ակտիվ մասնակցությունը նախարարության բոլոր ծրագրերում:
ՌԱԿ ատենապետն իր հերթին ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերն ու անելիքները: Շեշտադրվել է հանրապետության տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերին կուսակցության հնարավոր մասնակցությունը: