1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հունվարի 31-ին հանդիպել է Կանադայի գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Գերի Գույդյերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-կանադական համագործակցության բարեկամությունը եւ քննարկել գործակցության զարգացման առավել հեռանկարային հարցերը գիտության եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում: