ՀՀ սփյուռքի նախարարությունը ճանաչվել է «Տարվա կազմակերպություն»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության նախաձեռնությամբ կազմակերպված գնահատանքի և մեծարման ամենամյա երեկոն կայացել է Գլենդելի Իրանահայ միության դահլիճում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, միջոցառման ընթացքում գնահատանքի արժանացել և մեծարվել են կրթական կազմի վաստակաշատ նվիրյալները, համայնքում բեղմնավոր գործունեություն ծավալող կրթական հաստատությունները, ինչպես նաև կրթական գործունեությանը սատարող և հովանավորող անհատներն ու կազմակերպությունները:
Հաշվի առնելով ուծացման վտանգի դեմ ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանի ծավալած գործունեութունը,ինչպես նաև նախարարության կատարած հսկայածավալ աշխատանքները` ուղղված սփյուռքահայ երիտասարդներիհայրենիքի հետ կապի ամրապնդմանն ու հայեցի դաստիարակությանը,Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը ճանաչվել է«Տարվա կազմակերպություն»:
Գլենդելի կրթական ոլորտումերկարամյա բեղուն մանկավարժական գործունեության և վաստակի համար Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության կողմից Քաթրին Ֆունդուկյան-Թորոսյանը ճանաչվել է«Տարվա կրթական գործիչ»: