Սփյուռք

Լոս Անջելեսում կայացել է հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների ամենամյա հավաքը

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում կայացել է հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների ամենամյա հավաքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում կազմակերպված օտարերկրյա դիվանագետների ամենամյա հավաքին այս տարի մասնակցել են մոտ հինգ տասնյակ երկիր ներկայացնող դիվանագետներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի տեղեկատվության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են առաջիկա անելիքները, գործակցության հնարավոր եզրերն ու ընդհանուր գործողություները` կապված Լոս Անջելեսում ապրող բազմազգ բնակիչների մշակութային երկխոսության զարգացումը խթանող ծրագրերի հետ:

Հյուպատոսական հերթական հավաքի պատվավոր հյուրը Միացյալ Նահանգների նավատորմի նախկին հրամանատար Փոլ Իգնատիուսն էր, ով օտարերկրյա դիվանագետների հետ խոսել է աշխարհաքաղաքական նախկին և ներկա իրողություններին առնչվող թեմաներից:

Դիվանագիտական համայնքի մասնակիցները ողջունել են Լոս Անջելեսում դիվանագիտական աշխատանքի անցած նոր գործընկերներին, ովքեր հավատարմագրվել են Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում