ՀՀ սփյուռքի նախարարությունը Գլենդելի հայկական կրթական հաստատության հետ տեսաժողով է անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդել քաղաքի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության մասնակցությամբ կազմակերպվել է հերթական տեսաժողովը: Այն հեռարձակվել է Գլենդելի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարության այլ աշխատակիցներ: Գլենդելից մասնակցում էին Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության նախագահ Վահիկ Ծատուրյանը, Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացի ամբիոնի պրոֆեսոր Փիտեր Քուոն, ինչպես նաև «Թոմաս Ջեֆերսոն»-ի անվան դպրոցի տնօրեն Գրեգ Մուշեղյանը:

Տեսաժողովը նվիրված էր հայ համայնքի կրթական խնդիրներին: Տեսաժողովի ընթացքում քննարկվել են ուսուցիչների վերապատրաստմանը, համայնքի կրթական հիմնախնդիրներին համահունչ դասագրքերի, ուսումնա-մեթոդական ձեռնարկների ստեղծմանը, հեռավար ուսուցմանը, ԱՄՆ բուհերի հայազգի ուսանողների ուսումնական պրակտիկան Հայրենիքում անցկացնելուն, խառնամուսնական ընտանիքների երեխաների կրթական խնդիրների լուծմանը, քույր դպրոցների ծրագրին, ուսուցիչների փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, ամերիկյան կրթական համակարգի պահանջներին համապատախան Հայաստանից ժամանած հայոց լեզվի ուսուցիչների լիցենզավորմանը, ծնողների համար հայերենի ուսուցման դասընթացների ծրագրի ստեղծման անհրաժեշտությանն առնչվող հարցեր:

Հայերեն

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ