ՀՀ անձնագիր է հանձնվել ամերիկահայ հայտնի հասարակական գործչին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի նիստի ընթացքումՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության անձնագիր է հանձնել ամերիկահայ հայտնի իրավաբան, նշանավոր ազգային, հասարակական գործիչ Արա Ագիշյանին, ում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել էր ՀՀ քաղաքացիություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, 2009թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի խորհուրդը Ագիշյանին միաձայն ընտրել է ատենապետի պաշտոնում: 15 տարի եղել է Հոլիվուդի Արշակ Տիգրանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի քարտուղար, ինչպես նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Սան Ֆերնանդոյի մասնաճյուղի ատենապետ: Հովանավորել է հայոց լեզվի, հայ մշակույթի և պատմության մի շարք ծրագրեր` Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանում, Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի բազմաթիվ հայկական դպրոցներում:

Հայերեն

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում