Սփյուռք

Դասագրքեր՝ Վրաստանի հայկական դպրոցների համար

2 րոպեի ընթերցում

Դասագրքեր՝  Վրաստանի հայկական դպրոցների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Վրաստան է առաքվել ուսումնական գրականություն և ուսումնաօժանադակ նյութեր՝ տեղի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասագրքերի տրամադրումն իրականացվել է «Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի մշակում և տրամադրում» պետական ծրագրի շրջանակում: Վրաստանի 13 շրջանների շուրջ 150 հայկական դպրոցներն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների բացի այբբենարաններից և կից աշխատանքային տետրերից կստանան նաև ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն: Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար նախատեսված 7500 գրքերը, տետրերը, պաստառները, մեթոդական ուղեցույցներն ու գեղարվեստական գրքերն արդեն գտնվում են Ախալքալաքի շրջանի ռեսուրս-կենտրոնում, որտեղից էլ կկազմակերպվի բաշխումն ըստ դպրոցների:

Գործընթացը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայանագրի շրջանակում:

2011 թվականին Սփյուռքի դպրոցներին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրվել են 47 240 դասագրքեր և այլ ուսումնական նյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում