ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումներ` ԻԻՀ-ում եւ Հունաստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունաստանի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը, Հունաստանի ազգային հերոս Մանոլիս Ղլեզոսը, Ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, պաշտոնական հյուրերին զինվորական պատիվներով ողջունել են Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները, ՀՄԸՄ և «Արարատ» մշակութային-մարզական միության խմբերը:Միջոցառմանը հնչել են երկու պետությունների ազգային հիմները, ապա կատարվել է հունահայ համայնքի կղերից դասի օրհնության արարողություն:ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես է եկել ՀՀ ռազմական կցորդը: Շեշտվել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը մշտապես կայուն զարգացում է դրսևորում:Ազգային ռազմական պարերով ելույթ է ունեցել Համազգային միության պարախումբը: Միջոցառումն ուղեկցվել է ազգային և ռազմական երգերով, ՀՀ ԶՈՒ կուրսանտների ավանդական քոչարիով:

Հունվարի 29-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրի հանդիսությունների սրահում ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին:Հանդիսությանը ներկա բազմաթիվ հյուրերի թվում էին ԻԻՀ պետական, ռազմական, քաղաքական և հասարակական գործիչներ, ԻԻՀ մեջլիսի հայազգի պատգամավորներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների անդամներ, ռազմական կցորդներ, արվեստի, գիտության և տնտեսության ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերի անդամներ, լրագրողներ:Հանդիսության պաշտոնական մասը սկսվել է ՀՀ և ԻԻՀ պետական օրհներգների կատարումով, որից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:Հայոց բանակի 20-ամյա ուղու մասին համառոտ զեկույց է ներկայացրել ԻԻՀ–ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:

Երեկոն ուղեկցվում էր Հայաստանի ազգային բանակի 20-ամյակին նվիրված տեսաֆիլմերի ցուցադրությամբ և հայկական ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ:

Հայերեն

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում