ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառում` Սանկտ Պետերբուրգում

2 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը հունվարի 28-ին հանդիսավորությամբ նշել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը: Քաղաքի Նևսկու պողոտայի վրա գտնվող հայ առաքելական Սուրբ Կատերինա Եկեղեցում եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Չոփուրյանի հանդիսապետությամբ մատուցվել է սուրբ օրհնության կարգ: Ապա Տեր Սարգիսը օրհնեց և բարե-մախթանքներ ցանկացավ Հայրենիքի պաշտպաններին,նրանց կոչ արեց հավատարմորեն ծառայել երկրին, միշտ պատրաստ լինել ապահովելու նրա անվտանգությունը: Արարողությանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, տեղի հայ համայնքի ղեկավարությունը, Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիաներում սովորող հայ սպաններն ու կուրսանտները:

Նույն օրը երեկոյան համայնքի ղեկավարությունը կազմակերպել էր ընդունելություն: Հայոց բանակի հոբելյանի օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորել է գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը` նշելով, որ հայկական բանակը ծնվել է շատ ծանր պայմաններում, որով այսօր հպարտանում է յուրաքանչյուր հայ: Կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում զինված ուժերի մարտունակության խնդիրները, բանակը բազմակողմանի զարգացած կադրերով ապահովելու հարցերը, և այդ տեսակետից ՌԴ-ում ձեռք բերած գիտելիքները նոր լիցք կհաղորդեն մեր բանակին: Ընդունելությանն ընթերցվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագիրը` Սանկտ Պետերբուրգի ռազմական բուհերում սովորող մի խումբ սպաների ՀՀ ՊՆ տարբեր աստիճանի և հոբելյանական մեդալներով պարգևատրելու մասին: Մեկ այլ հրամանագրով հոբելյանական մեդալներով են պարգևատրվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը և Սանկտ- Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրի համաձայն` հայկական բանակի համար կադրեր են պատրաստում Սանկտ Պետերբուրգի ռազմա-հրետանային, կապի, թիկունքի և տրանսպորտի, Ռազմա-տիեզերական, Ռազմա-բժշկական և ռազմկան այլ բուհեր:

Հայերեն

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ