Սփյուռք

ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառում` Աթենքում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառում` Աթենքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի զինված ուժերի «Սպայի տան»հանդիսասրահում հունվարի 26-ին 9-րդ անգամկազմակերպվել և իրականացվել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա են գտնվել մոտ 250 հրավիրյալ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրել են Աթենքի «Հայաստան» կենտրոնից:

Պաշտոնական հյուրերը ողջունվել և զինվորական պատիվներով են ընդունվել Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն»ռազմական ակադեմիայիում սովորող հայ կուրսանտների, ՀՄԸՄ և «Արարատ»մարզամշակութային միության արի-արենույշների խմբերի կողմից:

Միջոցառումն սկսվել է երկու երկրների ազգային հիմներգերով, շարունակվել` հունահայ համայնքի հոգեւոր դասի օրհնության արարողությամբ:

ՀՀ ԶՈՒ վերակազմավորման, հայ-հունական պատմական զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ` անգլերեն լեզվով ամփոփ ելույթով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ` գնդապետ Սամվել Ռամազյանը: Նա շեշտվել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը մշտապես կայուն զարգացում է դրսևորում:

Ազգային մարտական պարերով հանդես է եկել Համազգային միության պարախումբը: Այնուհետև հանդիսավոր պայմաններում կայացել է ՀՀ ԶՈՒ զինանշանի պատկերով տորթի կտրումը` հայ-հունական ռազմական համագործակցության վետերան, Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսի ձեռամբ:

Միջոցառման ավարտական բաժնում իրականացվել է հունական և հայկական խոհանոցի տարրերով պաշտոնական հյուրասիրություն, որն ուղեկցվել է Կարպիս Բարդակչյանի կողմից ազգային, ռազմական երգերի կատարմամբ և ՀՀ ԶՈՒ կուրսանտների ավանդական քոչարիով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում