Միջազգային

Նիդեռլանդներում կարգելվի դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստի կրումը հասարակական վայրերում

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներում կարգելվի դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստի կրումը հասարակական վայրերում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդներում նախարարների խորհուրդն ընդունել է Ներքին գործերի նախարարության կողմից կազմված առաջարկը, որն արգելում է հասարակական բաց վայրերում կրել դեմքը փակող հագուստ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը:

Ներքին գործերի նախարար Լիսբեթ Սփիսը նախարարների խորհրդի հետ կազմակերպած ժողովից հետո հայտարարել է, որ հաստատվել է հասարակական վայրերում դեմքը փակող հագուստի կրումը արգելող առաջարկը:

Նիդեռլանդների խորհրդարանի վերին և ստորին պալատների կողմից օրինագծի ընդունման դեպքում օրենքը խախտողներին սպասվում է 380 եվրոյի տուգանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում