Նորվեգիան առաջին անգամ պաշտոնապես ներողություն է խնդրել Հոլոքոստում իր մասնակցության համար
1 րոպեի ընթերցում

ՕՍԼՈ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիան առաջին անգամ պաշտոնապես ներողություն է խնդրել հրեա ժողովրդից երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հոլոքոստին իր մասնակցության համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Korrespondent.net գործակալությունը, Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգն իր խոսքում, նվիրված Հոլոքոստին զոհերի օրվա հիշատակին, նշել է, որ Նորվեգիան նույնպես անմասն չի մնացել այդ անմարդկային իրադարձությանը և ժամանակն է ներեղություն խնդրելու:
«Կարծում եմ եկել է ժամանակը, երբ Նորվեգիան պետք է իր ներեղությունը խնդրի այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել մեր հողի վրա»,- նշել է Նորվեգիայի վարչապետը` հիշատակելով մասնավորապես Օսլոյից 1942 թվականին Գերմանիայի տեղափոխված 532 հերաներին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ընդհանուր առմամբ Նորվեգիայում ապրող 2000 հրեաների մեկ երրորդ մասը սպանվել է, իսկ մեծ մասը փախուստի դիմել հարևան Շվեդիա: