1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանը հանձնել է հերթական քննությունը. անձնակազմին ու տեխնիկական համակարգին իրենց հավաստագրերն են հանձնել միջազգային` ֆրանսիական ու հոլանդական ընկերությունների մասնագետները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Արցախի հանրային հեռաուստաընկերությունը, ԼՂՀ ԿԱ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը նշել է, որ շնորհիվ հավաստագրման` ձեւավորվել է մասնագիտական բոլոր նորմերին համապատասխան անձնակազմ, եւ օդանավակայանը մոտավորապես երկու ամիսից պատրաստ կլինի ընդունել օդանավեր:
«Աշխատանքների երկարաձգումը կապված էր շինարարական աշխատանքների շարունակման հետ, որոնց ընթացքում հարկ է եղել նաեւ մի քանի շրջակա բլուրներ իջեցնել»,- նշել է Աթբաշյանը: