Արցախ

Բակո Սահակյանը հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի հետ

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի հետ' կուսակցության առաջնորդ Արա Հարությունյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ հանրապետության քաղաքական ուժերի եւ կուսակցությունների հետ կարեւոր հարցերի քննարկումը դարձել է բարի ավանդույթ եւ դրական է ազդում ներքին քաղաքական դաշտի կայացման ու զարգացման վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում