Սփյուռքի նախարարը պատվոգրեր հանձնեց սփյուռքի գործիչներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայապահպանության գործում ունեցած ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մրցանակներ հանձնեց մի քանի անվանակարգերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Մայրենիի լավագույն ուսուցիչ» անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացավ 11, 2-րդ կարգի` 24 եւ 3-րդ կարգի` 14 ուսուցիչ: Նախարարը մրցանակներ հանձնեց նաեւ «Լավագույն երիտասարդական կազմակերպություն» անվանակարգում: Առաջին կարգի մրցանակի արժանացավ վեց, 2-րդ կարգի` 11, եւ 3-րդ կարգի` 10 կազմակերպություն: Իսկ «Կտոր մը Հայրենիք» անվանակարգում մրցանակներ հանձնվեցին այն հեղինակներին, որոնք լավագույն կերպով են իրենց դրսեւորել երիտասարդական հայաագիտական հետազատությունների, շարադրությունների, ստեղծագործությունների մրցույթներում: Առաջին կարգի մրցանակի է արժանացել 6, երկրորդ կարգի` 8 եւ երրորդ կարգի` 10 մասնակից:

Անվանակարգերում հաղթողներին նախարարը հանձնեց պատվոգրեր եւ դրամական խրախուսանքներ:

Հայերեն

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ