Իսրայելը կոչ է անում Թուրքիային իրեն բարոյականության դասեր չտալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Կնեսեթում Հայոց ցեղասպանության մասին քննարկումների ժամանակ պատգամավորներն իրենց ելույթներով ցանկանում էին ուղերձ հղել Թուրքիային` «Մեզ բարոյականության դասեր մի տվեք»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Բենիամին Բեն-Էլիզերը' APA-ին տված հարցազրույցում` անդրադառնալով Հայոց ցեցասպանության ճանաչման դեպքում իսրայելա-թուրքական եւ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր զարգացումներին: «Հայոց ցեղասպանության թեման վերաբերում է միայն ու միայն Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերություններին, քանի որ Իսրայելում այնքան էլ գոհ չեն Թուրքիայի ներկա իշխանությունների իրականացվող քաղաքականությամբ»,- ասել է Բեն Էլիզերը` նկատի ունենալով, որ Ադրբեջանը որեւէ առնչություն չունի Հայոց ցեղասպանության հարցի` Իսրայելում քննարկման հետ:

Նրա խոսքով` Իսրայելն անում է ամեն ինչ` Թուրքիայի հետ երկխոսության ճանապարհ գտնելու և հարաբերությունների կարգավորման համար: Իսրայելի նախկին պաշտպանության նախարարը նշել է, որ Թուրքիան իր երկրի համար ունի կարևորագույն նշանակություն ռազմավարական և տնտեսական տեսանկյունից: «Մենք հարաբերությունների կարգավորման և խաղաղության կողմնակիցն ենք, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ այդ ցանկությունը չենք տեսնում Անկարայի կողմից»,- ասել է Բեն Էլիզերը:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA