Մշակույթ

Հովհ. Թումանյանի թանգարան նախորդ տարի այցելել է շուրջ 25 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Հովհ. Թումանյանի թանգարան նախորդ տարի այցելել է շուրջ 25 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհ. Թումանյանի թանգարան 2011 թվականի ընթացքում այցելել է շուրջ 25 հազար մարդ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը` 2010 թ-ին թանգարանն ունեցել էր շուրջ 23 հազար այցելու: «Իհարկե, այս տարվա ցուցանիշը նախորդի հետ համեմատած պակաս է, քանի որ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` նախատեսվում էր, որ դպրոցահասակ երեխաները պետք է թանգարան այցելեին աբոնեմենտներով, որը մնաց կիսատ: «Դրա արդյունքում` շատ դպրոցներ սպասեցին եւ չայցելեցին թանգարան, որի պատճառով էլ պակասեց մեր այցելուների թիվը»,- նշեց Նարինե Թուխիկյանը: Նա նշեց նաեւ, որ թանգարանի հիմնական այցելուները երեխաներ են, բայց, համեմատած մյուս տարիների հետ, օտարազգի մարդիկ շատ են այցելել` Կորեայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Պարսկաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Սլովենիայից եւ եվրոպական բազում երկրներից: «Այն նորամուծությունները, որոնք մենք նախատեսում ենք իրականացնել ընթացիկ տարում, հուսով ենք, որ կնպաստի այցերի թվի աճին»,- ասաց Նարինե Թուխիկյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում