Պաշտոնական

Դրամական մրցանակներ են շնորհվել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր ցուցանիշների հասած մարզիկներին

2 րոպեի ընթերցում

Դրամական մրցանակներ են շնորհվել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր ցուցանիշների հասած մարզիկներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2011 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հանրապետության 106 մարզիկներին, նրանց մարզիչներին (անձնական մարզիչներ, հավաքականի ավագ մարզիչներ, երկրորդ մարզիչներ), բժիշկներին ու մարզական կազմակերպություններին շնորհվել են դրամական մրցանակներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարգևատրվող մարզիների թվում են' ծանրամարտիկ Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր Արայիկ Միրզոյանը, կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկներ' աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր' Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոններ' Նարեկ Խաչատրյանը և Ռաֆիկ Մանուկյանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության երրորդ մրցանակակիր Հարություն Մերդինյանը:

Դրամական մրցանակների արժանացածների թվում են նաև' շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի անդամները' Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը և այլ մարզաձևեր ներկայացնող մարզիկներ, ովքեր այս տարի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում բարձր են պահել Հայաստանի մարզական պատիվը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում