Միջազգային

Պուտինը մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարին

1 րոպեի ընթերցում

Պուտինը մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարին

ՄՈՍԿՎԱ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մեղադրանք է ներկայացրել Հիլարի Քլինթոնին` Մոսկվայում ցուցարարներին աջակցելու եւ ոգեւորելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://customwire.ap.org-ը:

Քլինթոնի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները կեղծված են, վարչապետ Պուտինը պատասխանել է. « Քլինթոնը սրանով պարզապես ազդանշան է տվել իմ ընդդիմադիրներին: Նրանք այս ազդանշանը լսել են եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի աջակցությամբ սկսել են իրենց ակտիվ գործողությունները»: Պուտինի «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներն է հավաքել: Ըստ պաշտոնական տվյալների` այն հավաքել է ձայների 50 տոկոսը: Ռուսաստանի ցուցարարները 3 գիշեր է, ինչ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի փողոցներում դուրս են եկել ցույցերի` չնայած ոստիկանության ճնշումներին: Սրանք Ռուսաստանում վերջին տարիների ամենամեծ եւ ամենաերկարատեւ ցույցերն են: Ոստիկանները կալանավորել են ավելի քան 100 ցուցարարի: Մոսկվայի փողոցներում 50 000 ոստիկան է կանգնած` կանխելու ցուցարարների կողմից իրականացվող գործողությունները եւ քայլերը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում