1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում 67 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազանինը: Վերջինս չի մանրամասնել, թե ինչի հետեւանքով է մահացել անվանի կոմպոզիտորը:
Գեորգի Մովսեսյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 2-ին Խարկովում: Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, իսկ առաջին հեղինակային «Дороги» երգը գրել է 1965-ին: Գեորգի Մովսեսյանին մեծ հեղինակություն են բերել հատկապես «Мои года - мое богатство», «Береза», «Проводы любви» երգերը: