Քաղաքականություն

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է Ահմադինեժադի այցը Հայաստան

2 րոպեի ընթերցում

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է Ահմադինեժադի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս այցելությունը լավ հնարավորություն է շարունակել մեր երկխոսությունը, անդրադառնալ երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային ու միջազգային հարցերին: Երեւանում ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիին` երեքշաբթի կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` հավելելով, որ իրանցի գործընկերոջ հետ այս տարվա ընթացքում արդեն ունեցել է մի քանի հանդիպումներ:

«Քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերությունները, որոնք դինամիկ կերպով զարգանում են: Կան նախագծեր, որոնք իրականացվում են, կան նաեւ հեռանկարային նախագծեր, հատկապես` տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում»,- ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով` քննարկվել է երկու երկրների նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: «Լավ հանդիպումներ են կայանում նաեւ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, մենք անդրադարձանք նաեւ դրա վերջին նիստի արդյունքներին, եւ այն պայմանավորվածություններին, որոնք իրենց նպաստն են բերում, որ բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն»,- շեշտեց ԱԳ նախարարը:

Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

«Գլխավոր հարցերից մեկն էլ այն է, որ մինչեւ տարեվերջ նախապատրաստում ենք ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում