Քաղաքականություն

Շտեֆան Ֆյուլե. «Ադրբեջանը խախտում է Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները»

1 րոպեի ընթերցում

Շտեֆան  Ֆյուլե. «Ադրբեջանը խախտում է Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն անհանգստացած է. Ադրբեջանում փաստաբանները ենթարկվում են հետապնդումների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպական հանձնաժողովի մամլո ծառայությունից, նման հայտարարություն է արել Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն' պատասխանելով ադրբեջանցի փաստաբան Էլջին Նամազովի ուղարկած նամակին: Վերջինս Ֆյուլեին ուղղված նամակում բարձրաձայնել էր, որ Ադրբեջանում փաստաբանների իրավունքները ոչ միայն ոտնահարվում են, այլեւ նրանք հետապնդումների են ենթարկվում:

«Սրանով Ադրբեջանը խախտում է Եվրախորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները»,-ասել է Ֆյուլեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում