Եթե մինչեւ տարեվերջ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան կընդունի Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագիծը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե մինչեւ տարեվերջ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել են այլ մեծ պետություններ, մենք կդիմենք այլ նախաձեռնությունների, այդ թվում'Ֆրանսիայում ցեղասպանության ժղտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունմանը»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ կարճատեւ ճեպազրույցում հայտարարեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրա խոսքով' կոլեկտիվ ժխտողականությունն ավելի լուրջ է, քան անհատականը: