Սպորտ

Հայաստանի սեղանի թենիսիստները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի սեղանի թենիսիստները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵ: Հայաստանի սեղանի թենիսիստներն ավարտում են իրենց նախապատրաստությունները մայիսի 8-15-ը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայանալիք սեղանի թենիսի աշխարհի առաջնության մրցաշարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայում, առաջնության' տղամարդկանց մրցումներին կմասնակցեն 3 մարզիկներ՝ Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը եւ Հարություն Հարությունյանը:

Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը այս կազմով հաջող ելույթ է ունեցել աշխարհի նախորդ առաջնությունում եւ առաջադիմել է' տեղ զբաղեցնելով աշխարհի 45 լավագույն թիմերի կազմում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում