Ըստ Մ. Վարդանյանի` «Գրանդ հոլդինգ»-ը Հայաստանից հեռանալու մտադրություն չունի
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրանդ հոլդինգ» ընկերության' Հայաստանից հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Գրանդ հոլդինգ» ընկերության համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը' ավելացնելով, որ եթե ընկերությունը հեռանալու մտադրություն ունենար, ապա այսօր բացված «Գրանդ սպորտ» համալիրը չէր կառուցի:
«Մենք ձգտում ենք վերածվել միջազգային հեղինակություն ունեցող մեծ ընկերության, որն արտահանում կիրականացնի ողջ աշխարհում, կունենա մասնաճյուղեր տարբեր երկրներում: Եթե մենք ինչ-որ երկրում ներդրում ունենանք, նպատակը մեկը կլինի' ներկայացնել մեր հայկական արտադրանքը, մեր երկիրը»,- ասաց Մ. Վարդանյանը:
Կարդացեք հոդվածը` English